Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Բանանով բնական և համեղ դեղամիջոց

Բանանով բնական և համեղ դեղամիջոց

Սթրեսը բարձրացնում է նյութափոխանակությունն ու «չորացնում» է օրգանիզմում կալիումի պաշարները: Կալիումի մակարդակը կարող եք բարձրացնել բանանի միջոցով:


Միջին չափի բանանը պարունակում է մոտավորապես 450 գ կալիում, ինչն արդյունավետ կանխարգելիչ միջոց է աթերոսկլերոզի և սրտային հիվանդությունների դեպքում: Բանանը հարուստ է վիտամին C-ով, բջջանյութով, մանգանով և վիտամին B6-ով:

Բանանը պարունակում է 3 տարբեր տեսակի շաքար և մեծ քանակությամբ բջջանյութ:


Բանանը կարող է հաղթահարել մի շարք առողջական խնդիրներ:

 

Փորկապություն


Բանանը խթանում է մարսողական համակարգի աշխատանքն ու օրգանիզմից դուրս է բերում տոքսիններն ու ծանր մետաղները:
Արագացնում է մարսողությունը


Թարմ մրգեր և բանջարեղեն օգտագործեք: Սա փորկապությունը հանգստացնող ամենապարզ միջոցն է: Բանանը նվազեցնում է փորի փքվածությունն ու հանգստացնում լարվածությունը:

Սրթեսը ժամանակակից աշխարհի «ժանտախտն» է: Ինչպես հայտնի է, սթրեսը բարձրացնում է նյութափոխանակությունն ու «չորացնում» է օրգանիզմում կալիումի պաշարները, իսկ բանանն օգնում է կարգավորել օրգանիզմում կալիումի մակարդակը:


Բարձր ճնշում

Աղի չափազանց շատ օգտագործումն ու կալիումի պակասը բարձրացնում են զարկերակային ճնշումը: Այնպես որ, կալիումով հարուստ մթերքներ օգտագործեք, որպեսզի կարգավորեք զարկերակային ճնշումը:

Կալիումը մեզի միջոցով օրգանիզմից դուրս է բերում աղը: Ճնշումը կարգավորելու համար ամեն առավոտ բանան կերեք:

Բանանը պարունակում է տրիպտոֆան: Այն խթանում է սերոտոնինի արտազատումը: Մեկ բանանը կարող է բարձրացնել սերոտոնինի մակարդակը, ինչը նաև կնպաստի լավ տրամադրությանը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ